copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 09:44 09-12-2025

Քննիչը անգամ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։
Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։
Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ներկայացուցիչ և պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ։
Ավելին՝ քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։

Վահագն Ալեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին