copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 00:08 09-12-2025

Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց` hartak.am-ի միջոցով․ Սրբուհի Գալյան

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը էլեկտրոնային, առցանց եղանակով՝ այցելելով hartak.am կայք, ինչը կարող եք անել QR կոդի օգնությամբ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ, ընտրեք՝ քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցում, դիմել առցանց։ Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը։ Հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին։

Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման։ Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում։ Գրանցումն ավարտվելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել