copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:52 08-12-2025

Հունվարի 1-ից բոլոր օտարերկրացիների համար Վրաստան մուտք գործելու պարտադիր պայման կգործի

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր է բժշկական ապահովագրությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմը։

Ապահովագրական ծածկույթը պետք է լինի առնվազն 30000 լարի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար): Ապահովագրությունը պետք է ներառի առնվազն 5000 դոլարի չափով շտապ ամբուլատոր ծառայություններ և առնվազն 30 000 դոլարի չափով ստացիոնար բուժում (ներառյալ ապահովագրություն հնարավոր վթարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների և բժշկական տարհանման դեպքերում):

Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են մերժել և թույլ չտալ հատել սահմանը։

Ապահովագրությունը պետք է տրամադրվի Վրաստանում գտնվելու ամբողջ ընթացքի համար։ Սահմանապահներն իրավունք ունեն ապահովագրությունը հաստատող փաստաթուղթը պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:

Խախտումները կհանգեցնեն 300 լարիի (մոտավորապես 43 000 դրամ) տուգանքի:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի