Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 16:15 08-12-2025

Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկություններն ու ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը:

Օրը ցերեկով, մարդաշատ վայրում դիմակներով այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել:

Որքան իշխանության զոռբայությունն ու ագրեսիվ կեցվածքը սրվում է, այնքան երկրում հրահրվող հանցագործություններն առավել ակտիվ բնույթ են ստանում»: