copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:54 07-12-2025

Ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում․ «Ազատություն»

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։

Վարչապետի ներկայությամբ այսօր պատարագ է մատուցվել Յոթ Վերքում, որի ընթացքում զեղչվել են Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:

Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը, սակայն, պատարագի ընթացքում հնչեցրել են Վեհափառի ու կալանավորված արքեպիսկոպոսի անուններն ու դուրս չեն բերվել Յոթ Վերքից:

Նշենք, որ քաղաքացիներից մեկը կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո դուրս էր հրավիրվել եկեղեցուց:

Ամենից շատ դիտված