copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:07 07-12-2025

Հավայան կղզիներում հրաբուխ է ժայթքել. լավայի շատրվանները հասել են 30 մետր բարձրության

Հավայան կղզիներում հրաբուխը լավա է ժայթքել, որը լցվել է ժայթքումը նկարահանող հեռավար տեսախցիկի վրա, պատել այն մոխրով և անջատել ցանցից, հայտնում է BBC News-ը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կադրերում երևում է, որ տեսախցիկը խափանվում է և «կախվում», նախքան ժայթքման պատճառով տվյալների փոխանցման դադարելը։

Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, շաբաթ օրը Հավայան հրաբուխների ազգային պարկում գտնվող Կիլաուեայից նկատվել են մինչև 30 մետր բարձրությամբ լավայի շատրվաններ։

Կիլաուեան՝ աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը, պարբերաբար ժայթքում է անցյալ տարվա դեկտեմբերից։

Ամենից շատ դիտված