copy image url
Ներքին Ավելին 7 ամիս առաջ - 15:30 06-12-2025

Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել

Դերասանուհի Մարի Պետրոսյանն ավելի վաղ հրապարակել էր հոլովակ, որտեղ հայտնել էր, որ նախկին ամուսինը նրան ենթարկել է բռնության, ինչի հիմքով էլ քրեական գործ էր հարուցվել։ Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, որից հետո Մարին հարցազրույց էր տվել «Ասեկոսե»-ին՝ մանրամասնելով իրավիճակը։
Մարին պատմել է, որ նախկին ամուսինը չի ցանկացել, որ նրանք միասին որևէ լուսանկար հրապարակեն։

«Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց այդպես չավարտվեց։ Ամուսնությունից հետո ամեն բան գլխիվայր շուռ եկավ։ Ամեն գնով պայքարել եմ, որ պահեմ ընտանիքս․ ես 3 տարի պայքարել եմ։ Ամեն ինչ հասավ նրան, որ արդեն իմ ապրել-չապրելու հարցն էր»,– նշել է դերասանուհին։

Նա նաև արձանագրել է, որ իրեն հաճախ մեղադրել են՝ ինչու է հանրայնացրել նախորդվածը․ «Եթե ես 3 տարի առաջ տեսնեի, որ մեկ ուրիշը նման բանով կիսվել է, գուցե շուտ կանեի ու չվախենայի խոսելուց։ Իսկ հիմա իմ ակտիվությունը ոչ թե ինձ մասին խոսացնելու համար է, այլ ցույց տալու, որ վատ դեպքից հետո կարելի է ոտքի կանգնել»։

Մարին հավելել է, որ իր մեծ որդին նույնիսկ հիշում է բռնության դրվագները․ «Անգամ երբ նախկին տանն էինք լինում, ասում էր՝ մամ, հիշում ես, պապան քեզ այստեղ խփեց։ Ցավում եմ, որ իմ երեխայի համար նման կյանք եմ կառուցել»։

Պետրոսյանը շեշտել է, որ ինքն «ոչ մի սխալ բան չի արել», իսկ նույնիսկ եթե սխալ էլ լիներ, «ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնելու»։

Խոսելով երեխաների ապագա հարաբերությունների մասին՝ Մարին ասել է․ «Երեխաներս կշփվեն թե ոչ՝ դա իրենց ընտրությունն է, բայց չեմ ուզում, որ ունենան նման հոր օրինակ»։

Դերասանուհին նաև հաստատել է, որ նախկին ամուսինը խաղամոլ, հարբեցող և թմրամոլ է եղել, իսկ այդ բոլորի հետևանքները հենց ինքն է կրել։ Ա

յսօր Մարին փորձում է կարգավորել իր կյանքը և երեխաների համար ապահով ու կայուն ապագա ստեղծել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին