copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:58 06-12-2025

Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, վարչապետի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը, հոկտեմբերի 26-ին Իջեւանից հարյուրավոր կիլոմետրեր անցնելով, հասել էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, որպեսզի Հովհաննավանքում ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կարգալույծ եղած քահանա Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Իր հետ նաեւ մի խումբ իջեւանցի էր տարել, որ աջակցեն եկեղեցին ասպատակելու գործում։

Իջեւանի հավատացյալ բնակիչները մեզ ասացին, որ իրենք կիրակի օրերը Հայկ Ղալումյանին երբեւէ Իջեւան քաղաքի կամ Տավուշի մարզի այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելուց չեն տեսել։ Մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ 2025 թվականին քանի՞ անգամ, ե՞րբ, ո՞ր օրը, Տավուշի մարզի ո՞ր եկեղեցում, ո՞ր քահանայի ձեռամբ մատուցված պատարագին է ինքը ներկա գտնվել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տեղեկացնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»: Թե երբվանից է պատարագին մասնակցելը կամ չմասնակցելը համարվում անձնական տվյալ, չհասկացանք, բայց պատասխանից պարզ դարձավ, որ իջեւանցիները ճիշտ են ասում՝ մարզպետն իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում, նա ուղղակի Փաշինյանի կողմից անօրինական շրջիկ պատարագների մասսովկայի մաս է կազմում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ