Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 22:19 05-12-2025

Ո՞ւմ հետ ես վիճում. UFC-ի նախկին չեմպիոնը` Արման Ծառուկյանին

Ամերիկացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը չի ստացել տիտղոսային մենամարտի հնարավորություն։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար պայքարելու են բրիտանացի Փեդի Փիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին։

MMA Junkie-ին տված հարցազրույցում Ալվարեսը նշել է, որ չնայած Ծառուկյանի տպավորիչ հաղթանակներին, նրա մրցակիցների ցանկը և մարտավարությունը դեռ զիջում են մյուս թոփ մարտիկներին:

«Արմանն արդեն հաղթել է Բենի Դարիուշին, Չարլզ Օլիվեյրային, Դեն Հուքերին և Ժոել Ալվարեսին։ Բայց սրանք, միևնույն է, այն անունները չեն, որոնք եղել են Օլիվեյրայի, Գեյջիի կամ թեթև դիվիզիոնի թոփ մյուս տղաների մրցակիցների ցանկում։ Եվ համեմատիր, թե ինչպես է Գեյջին ժամանակից շուտ ավարտում մարտերը, և ինչպես ես դու պարզապես հաղթում նրանց։ Ընդհանրապես ո՞ւմ հետ ես վիճում»,- նշել է Էդի Ալվարեսը։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տարել 23 հաղթանակ։ Այժմ նա զբաղեցնում է 1-ին հորիզոնականը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել