copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:18 05-12-2025

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով:

Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր պանթեոն»-ին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի լվացում կատարելու դեպքերը և այլն):

Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը` անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ:

Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով.

Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին