Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 14:28 05-12-2025

Գործող իշխանությունը մեզ միշտ քաղաքական է վերաբերվել. Ավետիք Չալաբյան

Մենք չենք էլ թաքցնում, որ այս ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստ էլ կա, ի վերջո խոսքը գնում է սոցիալական քաղաքականության մասին, սա սոցիալական քաղաքականություն է և որպեսզի սոցիալական քաղաքականությունը նորմալ ուղղվածություն ստանա, պետք է նաև քաղաքական որոշումներ, բյուջեի ընդունումը դա քաղաքական որոշում է եկեք չթաքնվենք բառերի հետևում, այո, սա սոցիալական, բայց քաղաքականություն է, դրա համար մենք այդ իմաստով չենք էլ անհանգստանում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ հնարավոր համարու՞մ են, որ իշխանությունը միգուցե փորձի նախաձեռնությունը ներկայացնել նաև քաղաքական, ոչ թե սոցիալական։

«Գործող իշխանությունը մեզ միշտ որպես քաղաքական է վերաբերվել, թեև մեր նախաձեռնությունների մեծ մասը նախկինում եղել են քաղաքացիական: Վերջերս դրա օրինակներից մեկն էր, երբ որ Վաղարշապատում մենք մեծ դիտորդական առաքելություն էինք ներկայացրել, փորձում էին էլի պիտակավորել, որ մենք քաղաքականապես չեզոք չէինք և ի վերջո դա վերջացավ նրանով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհակառակը արձանագրեց այն փաստը, որ մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք ընտրությունների նախորդող շրջանում, որպեսզի քաղաքական չեզոքություն պահպանենք»,- նշեց Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել