Ներքին 9 ամիս առաջ - 18:15 04-12-2025

Հրազդան գետը Պտղնու հատվածում շինարարության համար ցամաքեցրել են․ հարուցվել է վարչական վարույթ

Համացանցում օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որում հայտնում են, որ Հրազդան գետում` Պտղնիի հատվածում հող է լցվել, ցամաքեցնելով գետը և ինչ-որ աշխատանքներ են իրականացնում։

Տեսանյութի հեղինակն ավելի ուշ հայտնում է, որ դիմել են համապատասխան մարմինների` Ոստիկանություն և Բնապահպանության տեսչական մարմին։

Oragir.News-ը պարզաբանման համար կապ հաստատեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանի հետ, հասկանալու, ովքեր են գետը հողով ցամաքեցնելու հեղինակները, արդյոք նրանք պատժվել են։

Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ հարուցվել է վարչական վարույթ։

Դեպքի առթիվ տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական վարույթի շրջանակներում որոշակի գործողություններ են կատարվում, ավարտից հետո հնարավոր կլինի ասել արդյունքների մասին,- ասաց Նաիրա Աղաբաբյանը։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող