copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:49 03-12-2025

ՆԱՏՕ-ի երկների 2/3-ը Ուկրաինային զենք գնելու համար 4 միլիարդ դոլար կհատկացնեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը, որը «շարունակում է իր անմարդկային պատերազմը Ուկրաինայի դեմ» և սրում է հիբրիդային պատերազմը Արևմուտքում, բախվում է «իրական և երկարաժամկետ սպառնալիքների»։ Նա խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային և հայտարարել, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները կմիանան զենքի գնումների ֆինանսավորմանը։

Ըստ Ռյուտեի՝ դաշինքի 32 երկրների երկու երրորդը միացել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկի (PURL) նախաձեռնությանը, որը նախատեսում է Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու համար միջոցների հատկացում։ Նրանց համակցված ֆինանսական պարտավորությունները գերազանցել են 4 միլիարդ դոլարը։

Ռյուտեն շեշտել է, որ առաջին անգամ PURL-ին ներդրումներ կկատարեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գործընկերները, դրանց թվում՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան։

Ուկրաինային հիմնականում անհրաժեշտ են օդային և հրթիռային պաշտպանության, մասնավորապես Patriot համակարգեր։ Քանի որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Ուկրաինային զենք մատակարարելը, ինչպես արել էր Ջո Բայդենի վարչակազմը, ՆԱՏՕ-ի մյուս երկրները սկսել են միջոցներ հայթայթել զենքի գնման համար։ Օգոստոսի կեսին, երբ առաջին հինգ երկրները միացան PURL-ին, նրանք այդնպատակի համար 1,5 միլիարդ դոլար հատկացրին։

Ռյուտեն միաժամանակ պատասխանելէ Վլադիմիր Պուտինին, որը նախորդ օրը հայտարարել էր, որ չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց սպառնում է դրա լիակատար ոչնչացմամբ։ ՆԱՏՕ-ի երկրները «պատրաստ են և վճռականորեն տրամադրված են անել անհրաժեշտ ամեն ինչ» իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին