Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:05 03-12-2025

Հակամարտությունների կարգավորման ժամկետ գոյություն ունի՞․ բա դուք լուծեիք․ Խամոյանը՝ Փաշինյանին

Երեկ կիսատ-պռատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ, պարոն Փաշինյան, ձեր ընտանեկան թերթում նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը, հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի վեստի փաստաթուղթը։ Ինչո՞ւ չեք հրապարակում։ Ես տեսա, որ այսօր առավոտյան հայտարարեցիք, որ այդ փաստաթուղթը չկա։ Անհետացել է, չգիտեմ որտեղ է անհետացել: Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005 թվականին ԱԳՆ-ում Թոմաս դե Վաալի հետ միասին ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից: Փոխարենը ձեր կուսակիցները տարածում էին մի նյութ, որը երբեք բանակցային առաջարկ չի եղել: Սա մեկ։

Երկրորդ՝ պարոն Փաշինյան, 2019 թվականի մասով դուք հայտարարել եք առավոտյան, որ դեռ 19 թվականին եք հասկացել, որ որևէ տարբերակ չկա, և Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու: Միակ տարբերակը դա է: Փաստորեն դեռ 19 թվականին դա հասկացել եք, բայց համ էլ հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է և վերջ: Դա ոչինչ: Դուք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էիք՝ անջատում՝ հանուն փրկության, դուք խոսում էիք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին։ Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչի՞ էիք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք և կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», — ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել