Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:13 03-12-2025

Խնդրել եմ՝ դիմումները հետ վերցնեն, որ դասապրոցեսը չխաթարվի․ Գորիսի քոլեջում կրքերը չեն հանդարտվում

«Իրենք դուրս են եկել հրամանի պատճառով, երբ որ ազատել են ինձ աշխատանքից, այսօր ամբողջ օրը ես խոսել եմ իրենց հետ, կոչ եմ արել, խնդրել եմ իրենց, որ հետ վերցնեն իրենց դիմումները։ Եթե ասենք՝ նախարարությունը դրանից վատ է զգալու կամ ասենք՝ զարմանալու է, իհարկե՝ այդպես չէ։ Կասեն, թող մի 30-40 հոգի էլ չաշխատեն։ Ամենայնդեպս՝ ուսանողներն էլ անչափահաս էրեխեք են, և ես խնդրել եմ, որ նորից պետք է խնդրեմ, որ հետ վերցնեն իրենց դիմումները։ Ես նոր եմ ասել և կարծում եմ կստացվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական քոլեջի ազատված տնօրեն Կարեն Լազարյանն, անդրադառնալով այն հարցին, որ 30 հոգի դիմել են աշխատանքից ազատվելու պահանջով:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։

Լազարյանի խոսքով՝ այսպես խաթարվում է քոլեջի բնականոն աշխատանքը, և իրենք, բնականաբար, չեն հաշտվելու այս որոշման հետ։

«Դա ապօրինի հրաման է։ Ո՞նց կարելի է հաշտվել ապօրինի հրամանի հետ։ Մենք օրենքով սահմանված կարգով մեզ կպաշտպանենք, միանշանակ դատարան ենք դիմելու»,- եզրափակեց Լազարյանը։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Կոլյանից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Գորիսի քոլեջում դասադուլ է նոր տնօրենի նշանակման հետ կապված։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ