copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 19:49 02-12-2025

ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ստացել Իրանի մի շարք միջուկային օբյեկտների. Գրոսի

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն առայժմ հասանելիություն չեն ստացել Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական խոշոր միջուկային օբյեկտներին, որոնք վնասվել էին հունիսյան հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում։

Գրոսին հստակեցրել է, որ Իրանում նախկինի պես կան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներ։ Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարձակումներից հետո ստուգումներն ընդհատվել են։

«Խոշոր օբյեկտները լրջորեն վնասվել են, և անվտանգության նկատառումներից ելնելով` ստուգումներն անհնար են եղել։ Իրանը հարձակումներից հետո սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ։ Մենք երկխոսություն անցկացնելու նպատակով բանակցություններ ենք վարել Կահիրեում և պայմանավորվածություն ձեռք բերել։ Մեր տեսուչները եղել են բոլոր անվնաս մնացած օբյեկտներում։ Բայց մենք դեռ հասանելիություն չունենք Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի օբյեկտներին, որոնք ենթարկվել էին հարձակման», - նշել է Գրոսին։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան