copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:16 02-12-2025

Առգրավվել են մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Երևանում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանություն է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվել են 575 գրամ մեթամֆետամինի և 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավապահները խուզարկություններ իրականացրել են նաև «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայում, որտեղից էլ հայտնաբերել են զիպ փականով 5 փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։