copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:13 02-12-2025

Ֆասթ Բանկը մասնակցել է Տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակին

Ֆասթ Բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգևատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։

«Թատրոնն սկսվում է ոչ թե ներկայացումից, այլ՝ մուտքից, և այստեղ ամեն ինչ պետք է լինի գեղագիտական առումով լուծված։ Այս տեսանկյունից Ֆասթ Բանկի կատարած աշխատանքն ընտիր է։ Գիտեմ, որ Բանկն աջակցում է ոչ միայն մեր թատրոնին, և դա շատ գովելի է։ Դա նշանակում է, որ Բանկի ղեկավարները ճիշտ են գնահատում արվեստի դերը, իսկ մենք՝ այդ համագործակցությունը», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական
ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի հովանավորությամբ հիմնովին վերանորոգվել են թատրոնի ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ֆասթ Բանկը մշտապես աջակցում է մշակութային կենտրոններին, և ուրախ ենք, որ այս անգամ ևս կարողացանք նպաստել թատրոնի արդիականացմանը՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ փոքրիկ հանդիսատեսի և նրանց ուղեկցողների համար»։

Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից