copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 10:09 02-12-2025

«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամն առաջարկում է բարձրացնել Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների ասշխատավարձերը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի երևանցիներ,

Սիրելի համաքաղաքացիներ,

Ես բազմիցս հարցազրույցների և ավագանու նիստերի ժամանակ խոսել եմ Երևան քաղաքի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի ցածր լինելու և այն բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Պոլիկլինիկաների բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև մանկապարտեզների դաստիրակների և դայակների աշխատանքի ծանրաբեռնվածությունը և բարձր պատասխանատվությունը համապատասխան չի գնահատվում և համարժեք չի վարձատրվում։

Արդարացի չի, երբ նոր ստեղծվող, նոր բացվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները` պահակն ու հավաքարարը, կստանան 230,000 դրամ կամ էլեկտրիկն ու վարորդը կստանան 286,000 դրամ աշխատավարձ, իսկ բժիշկն ու դաստիարակը, բուժքույրն ու դայակը՝ 2-3 անգամ քիչ։

Ուստի` սույն թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկով դիմել եմ Տիգրան Ավինյանին՝ վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը վերանայելու և բարձրացնելու համար։

Հ.Գ. Եթե «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի պետը 18 աշխատակից ղեկավարելու, նրանց աշխատանքները կազմակերպելու համար ստանալու է 440,000 դրամ աշխատավարձ, ապա Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների տնօրենները նույնպես պետք է այդ գումարին համարժեք վարձատրվեն ավելի մեծ աշխատակազմ և ավելի պատասխանատու աշխատանք անելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել