copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:38 02-12-2025

Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։

Ներկայացվում է առաջարկ՝ սահմանելու հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ, որոնք կնպաստեն վերլուծական գործընթացի ինստիտուցիոնալացմանը և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։

Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ (օրինակ՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։

Կարգավորումը նաև սահմանում է ռիսկային ցուցանիշների հիման վրա ամենամյա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկի ձևավորման մեխանիզմը, ներառյալ ինքնաշխատ կերպով արտահանվող ցուցակների օգտագործումը։

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։ Ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը և արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը