Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:52 01-12-2025

Արշակ Սրբազանն ընկճված չէ, Դավիթ Տոնոյանին էլի մերժեցին, Ավինյանի արդարացումները․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 1-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր այսօրվա մամուլի ասուլիսում հաստատել է, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, որոնց անունները նա չնշեց: «Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել»,- ասել է Արշակ Սրբազանը՝ չմանրամասնելով, թե ինչ ժամանակահատվածում կայացած հանդիպումների մասին է խոսքը: Միայն ասաց, որ երկու նման հանդիպում է կայացել: Արքեպիսկոպոսին ԱԱԾ հրավիրելու մասին լուրեր տարածվել էին դեռ 2024-ի գարնանը: «Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչության հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից», - ասաց նա՝ վստահեցնելով, որ ընկճված չէ։ Մայր Աթոռի դիվանապետը նշեց, որ ներկայումս էլ մնում է այդ դիրքորոշմանը: Արքեպիսկոպոսը հերքել է իրեն առնչվող վերագրումները՝ տեսանյութը կեղծիք որակելով: «Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ», - նշեց նա՝ հավելոլով, որ այս պահին իր հոգևոր ծառայությունը դադարեցնելու հիմքեր չի տեսնում։

Արշակ Սրբազանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինանին բացարձակ չի հետաքրքրում Կաթողիկոսը երեխա ունի՞, թե՞ ոչ, նրա նպատակն այլ է. վարկաբեկել եկեղեցին և արհեստական օրակարգեր ստեղծել: Ըստ նրա՝ նման հարցադրումները հրապարակից պետք է դուրս նետվեն: «Ամեն անգամ, երբ նման հարցադրումներ են հնչում, ես մտածում եմ, որ դրանք պատվիրակված են, որովհետև եթե մեկն իրավունք վերապահում ինձ ուղղել հարցեր, որոնք կոռեկտ չենք, դա ինձ իրավունք է վերապահում հակընդդեմ հարցով դիմել իրենց՝ այդ թվում իրենց սեռական կողմնորոշման մասին հարցադրմամբ»,- նշել է Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Կաթողիկոսը չի արձագանքում այն հայտարարություններին, որ ինքը երեխա ունի: Անդրադառնալով Վեհափառի հրաժարականը պահանջող հոգևորականներին՝ Սրբազանը նշել է, որ վերջիններս դավաճանել են ոչ միայն Աստծուն և եկեղեցուն, այլև հենց իրենց։ «Դավաճանել են այն ամենին, ինչը պատկանում է իրենց անցյալին։ Թվում է, թե պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ հատվածի զեղչում է, բայց դա միայն առաջին հայացքից: Դա ընդամենը պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ, դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության», - ասել է նա։ Սրբազանը հավելել է, որ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել, չի կարող հեռանալ այն դեպքում, որ ինչ-որ եպիսկոպոսներ այդպիսի պահանջ են դրել: «Վստահ եմ՝ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացավի, Կաթողիկոսն ունի եկեղեցու և եկեղեցու պատկանելության չափազանց բարձր գիտակցություն»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ