Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:30 01-12-2025

«Tashir Arena»-ի հարևանությամբ նոր բնակելի համալի՞ր է կառուցվում

Oragir.News-ի տեղեկություններով իրականացվում է նոր թաղամասի կառուցում։ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Tashir Aren-ի անմիջական հարևանությամբ և Double Tree by Hilton հյուրանոցի հետևում, արդեն մի քանի օր է ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Տարածքում տեղադրված են շինտեխնիկա և տարբեր կառուցապատման տարրեր, իսկ աշխատանքներն ընթանում են ինտենսիվ։Նշված հատվածը վերջին տարիներին համարվում է ակտիվ զարգացող գոտի, ուստի՝ շինարարության նպատակներն ու ապագա կիրառումը հանրային հետաքրքրության թեմա են դարձել։

Oragir.News-ը տեսանկարահանել է շինհրապարակի ներկայիս վիճակը և պարզել, որ տարածքում շատ ինտենսիվ կերպով իրականացվում են աշխատանքներ, աշխատում են վերամբարձ կռունկներ, այլ տեխնիկաներ ու մի քանի տասնյակ շինարարներ:
Մանրամասները պարզելու նպատակով Oragir.News-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ կառուցապատում է իրականացվում, ով է պատվիրատուն, ինչ թույլտվություններ են տրվել և ինչպես է նախատեսվում օգտագործել տարածքը շինարարության ավարտից հետո։

Քաղաքապետարանից պատասխան ստանալուն պես կներկայացնենք հավելյալ մանրամասները։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ