copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:48 01-12-2025

Մանրամասներ՝ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ, գրում է «Ազատություն»-ը:

Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներն՝ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

«Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. ինչպես այս տարվա հունվարին որոշվել էր, դա անփոփոխ է մնացել, բայց, բնականաբար, հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա և այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաև սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում հանդիպում, և նրանք ուսումնասիրեցին հատվածները, որտեղով որ հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի նախագծման և շինարարության համար խնդիրներ չառաջանան», – մանրամասնեց ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ