copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:10 01-12-2025

Ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Արշակ Սրբազան

Մենք ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ինձ համար բացարձակ անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականն իրավունք չունի անձնական կյանքի, դա տարրական անգրագիտություն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանը՝ պատասխանելով հոգևորականի՝ անձնական կյանք ունենալու վերաբերյալ հարցին։

«Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։ Մենք ինչի՞ համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում. նույնիսկ օրենքում կա, որ հոգևորականն ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Պատկերացնո՞ւմ եք, ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդն ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի իրավիճակներ կստեղծվեն։ Հարցերի շարջանակ կա, որն անձեռնմխելի է։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, չենք կարող գնահատականներ տալ»,-ասաց Սրբազանը։

Նա ասաց, թե անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

«Մենք ոչ թե պետք է սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, այլ առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան»,- հավելեց Սրբազանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում