copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 17:28 30-11-2025

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զnհերի թիվը գերազանցել է 440-ը․ ևս 406 մարդ համարվում է անհետ կnրած

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը։ Եվս 406 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղացած ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ, ոչնչացվել են կարևոր ենթակառուցվածքներ, հաղորդում է The Jakarta Post-ը։

Բնական աղետն առաջացել է անցյալ շաբաթվա վերջից տարածաշրջանում տեղացող տեղատարափ անձրևներից: Ցեխաջրերը զգալի վնաս են հասցրել կղզու տներին, ճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին:

Վնասների պատճառով փրկարարների մուտքն ամենաշատ տուժած տարածքներ մնում է չափազանց դժվար։ Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը շարունակում է անհետ կորած անձանց որոնումները, և տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը