copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 15:52 30-11-2025

Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված. նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված:

Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը բացահայտ հասկացնելով ինչ պետք է, կանի:

Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն, որ չլինի մարդկանց վստահություն եկեղեցու նկատմամբ, և չլինեն արժեքներ առաքինություն, հավատ և այլն:

Բայց ինչու՞ է անում այս ամենը: Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները: Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով:

Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար:

Եկեղեցու դեմ հակաօրինական ու հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։ Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` դրանից բխող սոսկալի հետևանքներով։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի