copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 12:23 30-11-2025

Հռոմի պապը Թուրքիա այցի վերջին օրն աղոթել է Հայ եկեղեցում և ողջույններ փոխանցել Գարեգին Բ-ին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի չորրորդ և վերջին օրը սկսեց աղոթքով Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում, հայտնում է Vatican News-ը։

Իր խոսքում Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Աստծուն «հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում»։

Լևոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։ «Այդ ժամանակից ի վեր, Աստծո շնորհով, մեր Եկեղեցիների միջև «գթասրտության երկխոսությունը» ծաղկում է ապրել», - ասել է նա։

Ամենից շատ դիտված