copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:30 29-11-2025

Ինչու Հայաստանը ռուսներից հատուկ ինքնաթիռ չի խնդրել մասսայական հրդեհները հանգցնելու համար. ՆԳՆ պարզաբանումը

2017 թվականի օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ» արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ՝ հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարողանում էր ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը»։

Այդ ժամանակվա արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, ով նշեց, որ մեր հրդեհները «անցել–գնացել են արդեն»։

«Բայց մենք մեկնաբանել ենք նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, մեր միջազգային գործընկերներին էլ կդիմենք։ Չի եղել անհրաժեշտություն ու չենք դիմել ընդամենը։ Ուզում եմ ասել, որ այդ հրդեհներն էլ, ինչպես տեսաք, մի օրում, կարելի է ասել, մարվեց։ Քանի որ արդեն անցել է ու պատշաճ մարվել է, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, առանձին հայտարարությամբ հանդես կգանք, բայց անհրաժեշտություն ընդհանրապես չի եղել»,— նշեց Սարգսյանը։

Այսպիսով, ՆԳՆ-ն նշում է, որ Հայաստանում հրդեհներն այն մասշտաբների չեն հասել, որ կարիք լինի դիմելու միջազգային գործընկերներին։ Պարզ դարձավ նաև, որ ռուսներին դիմելու խնդիր Հայաստանը չունի։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը