copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 10:30 29-11-2025

Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց, որը հաջորդող օրերին առանձնապես չքննարկվեց:

ՊՆ-ն նշեց, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին շուրջ 16 հզ. մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորվել է շուրջ 20հզ.:

Հիշեցնեմ, որ այդ 25 օրերից 14-ը` մարտական հերթապահությունն է, որով ծածկվում է համալրման հետ կապված խնդիրների մի մասը:

Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան:

Իշխանության համար բանակն ունենալու խորհրդանշական դեր և ողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին