copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 23:24 28-11-2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը Բրյուսելում վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ COP17-ի կազմակերպմանը

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում համագործակցային մթնոլորտի ապահովմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է COP17-ի ակյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման տեսանկյունից:

Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ