copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:17 28-11-2025

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» տասը հիմնասյուները. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» տասը հիմնասյուները

Ա. Պառակտված ու հատվածայնված հասարակություն, որին հընթացս մատուցվող «վառ ապագայի» տեսլականներն ընդամենը վատ փաթեթավորված խաբկանքներ են` պոպուլիստական այլասերվածությունների տեսքով:

Բ. Պատմականորեն մշտապես հայաբնակ երկրամասի` Արցախի հայազրկում` ոճրագործ ու ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարի հետ հանցավոր համաձայնության գալու արդյունքում: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իշխանությունները մեղադրվեցին ցեղասպանության իրագործման մեջ հանցակից լինելու համար:

Գ. Բանակի հեղինակազրկում և սպայական կազմի պատվազրկում` կանխորոշված ելքով պատերազմի սպասարկման, պարտվողականություն քարոզելու, պարտությունը դրական լույսերի ներքո ներկայացնելու և պարտությունը որպես ընդունելի իրավիճակ քարոզելու միջոցով:

Դ. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում, թուրքական ու ադրբեջանական պաշտոնական քարոզչության ու դրա խոսույթների տարածում հայ հասարակության և սփյուռքահայության շրջանում: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծում` վանդալիստական գործողությունների արդյունքում:

Ե. Խոշորամասշտաբ կոռուպցիոն սխեմաների ստեղծում, բացահայտ ու թաքուն աջակցություն երիտասարդության շրջանում տոտալիզատորների ու խաղադրույքերով աշխատող ընկերությունների գործունեության տարածման համար:

Զ. Հայաստանը վերածումը ահռելի ծավալների թմրանյութ ներկրող ու դրա միջազգային շրջանառությանը նպաստող տարանցիկ երկրի:

Է. Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ստորացում ու հպատակեցում, անպատժելիության մթնոլորտի խորացում, հատկապես պետական պաշտոնյաների շրջանում:

Ը. Ազգային անվտանգության ծառայության գործունեության մարգինալացում և միահեծան կառավարման գործիքի վերածում:

Թ. Ընդդիմադիր ուժերի չեզոքացում` սպանությունների, բռնությունների ու անօրինական գործողությունների արդյունքում, զուգահեռ ապահովելով կուսակիցների շրջանում անպատժելիությունն ու ամենաթողությունը: Հայ առաքելական եկեղեցու թիրախավորում և պառակտում` օտար օրակարգերի սպասարկման համար:

Ժ. Հայաստանի Հանրապետության խոցելիության մեծացում արտաքին մարտահրավերների ու վտանգների ուժգնացման պայմաններում և այդ համապատկերին կոռուպցիոն եղանակներով կուսակցականների ու հավատարիմ շրջանակների համար պետական միջոցների ու եկամուտների կամայական բաշխում և յուրացում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը