copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:32 28-11-2025

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Անդոկավան գյուղի 35-ամյա բնակիչը խոշոր չափերի թմրամիջոց է պահում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Անդոկավան գյուղի բնակչի անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 115,91 գրամ զանգված:

Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը թմրամիջոցը պատրաստել էր անասնագոմում աճեցրած կանեփի թփերից:

Կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը