copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 18:12 28-11-2025

Ինչ խնդիրներ է առաջացնում յոդի ճիշտ չընտրված չափաբաժինը․ մասնագետի պարզաբանումը

Վահանաձև գեղձի հորմոնները սինթեզվում են միայն մեկ նյութի մասնակցությամբ՝ յոդի։ Եթե օրգանիզմը բավարար քանակով յոդ չի ստանում, կամ հակառակը՝ ստանում է չափից ավելի, հորմոնների արտադրությունը խանգարվում է, և դա հանգեցնում է վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունների։

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքի մեծ մասը էնդեմիկ յոդի դեֆիցիտի գոտի է։ Պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստնում հողի և ջրի մեջ յոդի քանակությունը քիչ է, իսկ սննդային կանաչիների, մսի, կաթնամթերքի մեջ յոդի պարունակությունը գրեթե աննշան է:

Այս պատճառներից ելնելով բնակչությունը հիմնականում կախված է երկու աղբյուրից՝ յոդացված աղ և ներմուծվող ծովային արտադրանք։

Չնայած այդ հետազոտություններին՝ էնդոկրինոլոգներ Նաիրա Գոգյանն ու Գրետա Մուրադյանը Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ իրականում իրավիճակը այլ է։

Մասնագետները նշեցին, որ կերակրի աղը յոդացվում է։ Մեր ժողովուրդը չափից ավելի աղ է օգտագործում, աղով պատրաստվում է հաց, որը շատ է սպառվում։ Արդյունքում որոշների մոտ նույնիսկ գերդոզավորում է լինում, որը կարող է ակտիվացնել աուտոիմուն հիվանդությունները։

Այսինքն՝ յոդի պակասն ու ավելցուկը՝ երկուսն էլ վտանգավոր են։ Եթե յոդը քիչ է՝ գեղձը չի արտադրում բավարար հորմոններ, որի արդյունքում առաջանում է ` հոգնածություն ու դանդաղ նյութափոխանակություն, մաշկի չորություն, սառնության զգացում, մազաթափություն, քաշի ավելացում։ Եթե շատ են, ապա կարող են խախտվել գեղձի ինքնակարգավորումը և ակտիվանալ աուտոիմուն պրոցեսները:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ