copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:00 28-11-2025

Տոնածառի լույսերը շպրտում են, հաջորդ տարի՝ փող դուրս գրում․ Երևանը զարդարելու համար 2․5 մլն դոլար կծախսվի

Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար․ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը։

«Երևան քաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր և գագաթներ»,- նշված է Քաղաքապետարանի պարզաբանման մեջ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Oragir.News-ի հարցին, թե իսկապե՞ս մեր տոնածառը լույսերի, զարդարանքների կարիք ունի, կամ արդյոք Երևանն ավելի կարևոր հոգս ու խնդիր չունի՞, որ այդքան մեծ գումար են դուրս գրել դրանք ձեռք բերելու համար, ասաց, որ խնդիրնեն անհամար են։

«Նախ նշենք , որ տոնածառ տեղադրողները պատվիրված ընկերություն չեն, քաղաքապետարանի մեր համապատասխան վարչության աշխատակիցներ են, որոնք իրենց գործառույթն են իրականացնում, և կարող էին անցած տարվա զարդարանքը տեղադրել։ Բացի այդ, ըստ օդում կախված լուրերի, Նոր տարվա զարդարանքները տրամադրող ընկերություններն ուղիղ կապ ունեն Սուրեն Գրիգորյանի և Տիգրան Ավինյանի շրջապատի հետ»,- նկատեց նա՝ հավելելով, որ հենց տարին ավարտվում է՝ տոնածառի լույսերը փաթաթում, շպրտում են մանկապարտեզների բակում, հաջորդ տարի էլի փող են դուրս գրում։

Անդրադառնալով Երևանի խնդիրներին, Մեսրոպ Մանուկյանը հերթով ներկայացրեց․ «Երևանում կան տասնյակ անմխիթար մանկապարտեզներ։ Կան լքված շուրջ 15 մանկապարտեզ, որոնք ես ինքս եմ հայտնաբերել։ Երևան քաղաքը էկոլոգիական աղետի առաջ է կանգնած, ու էդ պարագայում ծառեր են էտում։ Նախ՝ նորմալ, առողջ ծառերն են քոքից կտրում, երկրորդ՝ ծառի ճյուղերը կտրում են, որը մի փոքր փող ծախսելու դեպքում, կարելի էր կտրատել կամ բրիկետներ սարքել ու բաժանել անապահով ընտանիքներին։ Կամ կարելի էր կտրատել, համապատասխան հավելումներ ավելացնել ու պարարտանյութ սարքել, այնուհետև վերադարձնել բնությանը։ Ամբողջ աշխարհը դա է անում․․․ Իրենք նույնիսկ երկու հատ փոշեկուլ չեն գնում, որով ծառերի տերևները հավաքեն, մարդիկ էլ ստիպված չեն այրի դրանք։ Մյուս խնդիրը տրանսպորտն է։ Մենք արժանապատիվ տրանսպորտի կարոտ ենք մնացել։ Երևան քաղաքը կարիք ունի 500-ից ավելի ավտոբուսների, իսկ իրենք եկող տարի 0 ավտոբուս են պլանավորել առնել»։

Oragir.News-ի հարցին՝ միգուցե բյուջեն չի՞ լցվում, Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ պատճառը դա չէ։

«Հակառակը՝ Երևան քաղաքի բյուջեն այս տարի պլանավորածից ավելի շատ է։ Մենակ գույքահարկի գծով 7 մլրդ դրամից ավելի լրացուցիչ գումար են ակնկալում հավաքվել։ Մենակ գույքահարկից 26 մլրդ դրամից ավելի փող են հավաքագրում։ Երևան քաղաքի բյուջեն 400 մլն դոլարից ավելի է։ Դուք տեսնո՞ւմ եք էդ 400 միլիոնը մի լուրջ տեղ ծախսեն։ Ո՞ւր է այդ 400 մլն դոլարը»,- տարակուսեց նա՝ մատնանշելով Արշակունյաց-Իսակով պողոտան, որը միմյանց «կապելու» դեպքում, քաղաքը բավականին կբեռնաթափվեր։

«Իմ կարծիքով՝ իրենք հասկանում են, որ 2026 թիվն իրենց վերջնաժամկետն է․ մտածում են՝ ինչքան կարանք, քերենք։ Ես համոզմունք ունեմ, որ մեր ժողովուրդը կգնահատի էս թալանչիներին։ Վերցրեք ցանկացած բարձրաստիճան ՔՊ-ականի, նայեք իրենց կյանքի որակը ինչքան է փոխվել։ Կիլիկիայի շշի հետ նկարվել երազողներն էսօր Սարյան փողոցում իտալական գինիների որակից են խոսում»,- եզրափակեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին

Ձեզ գուցե հետաքրքրի