Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:57 28-11-2025

Ոստիկանը Մայր Աթոռի բակում նկարում է հոգևորականների ավտոմեքենաների համարները

Այսօր՝ նոյեմբերի 28–ի առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ոստիկաններ են ծառայություն իրականացնում։

Քիչ առաջ ոստիկաններից մեկը տեսանկարահանեց Մայր Աոթռի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենաներից մեկի համարանիշը, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է հոգեւորականներից մեկին, այս մասին գրում է news.am-ը։

Հոգևորականներից մեկը պատշգամբից նկատեց դա և դիտողություն արեց ու հարցրեց, թե ինչու է նկարում։ Նա հայտարարեց, որ ոստիկանը հատուկ առաքելությամբ է այդտեղ և թող հեռանա ավտոկայանատեղիի հատվածից ու այլևս չնկարի։

Ոստիկանը պատասխանեց, որ չի նկարում և հեռացավ։

Նշենք, որ այսօր Մայր աթոռում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ըստ տեղեկությունների՝ այնտեղ քննարկվել է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների հարցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել