copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:38 28-11-2025

Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ում վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետեւ չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլեւս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։

Փոխարենը, ըստ ՔՊ-ականների, Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, եւ նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա, ըստ օրենքի, գտնվելու է պետության պահպանության ներքո եւ առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում՝ թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը, ՔՊ-ականների համոզմամբ, Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի