copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 15:04 27-11-2025

Հռոմի Լևոն 14-րդ պապը ժամանել է Թուրքիա

Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է իրականացրել՝ ժամանելով Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն արարողակարգի համաձայն նախ և առաջ այցելել է Աթաթուրքի դամբարան։

Այցի առաջին օրվա ընթացքում նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը։ Այցի ընթացքում Հռոմի պապը կմեկնելու է նաև Ստամբուլ։

Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այցի շրջանակում Լևոն 14-րդը Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:

Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում՝ 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում՝ աղոթելով ավելի քան 200 զոհերի համար:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել