Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:40 26-11-2025

Պետք է բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Իշխան Սաղաթելյանի առաջարկը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ խորհրդարանական լսումների ժամանակ.

«Ընդդիմադիր ուժերին առաջարկում ենք համագործակցություն հետևյալի շուրջ.
1. Օրինական բոլոր միջոցներով հակազդեցություն բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ.
2. Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն.
3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով.
4. Ընտրական գործընթացի օրինականության ապահովում և վերահսկողության իրականացում.
5. Միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում.
6. Վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում։
Այս օրակարգով համագործակցությունը չպետք է որևէ կերպ կաշկանդի և սահմանափակի քաղաքական ուժերի՝ իրենց ծրագրերից ու քաղաքական կողմնորոշումներից բխած գործունեության ազատությունը։
Այս օրակարգով մենք մտադիր ենք մեկնարկել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր դերակատարների հետ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից