Ըստ էության 9 ամիս առաջ - 21:30 26-11-2025

Ըստ էության․ «Մարտի 1»-ի գործը բռնաբարվել է, դարձել «Կիսաբաց լուսամուտների» որակի էժան շոու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանին։

Նրա հետ խոսել ենք 7 տարի առաջ մեկնարկած Մարտի 1-ի գործի, Քոչարյանի գործով ընթացող դատավարությունում հիմնական իրավական կամ գործընթացային շեղումների, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցի, Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի, այդ հացազրույցները հանրային կարծիքի փոփոխությա վրա ազդելու կամ ներքաղաքական իրավիճակը լարելու, Սերժ Սաարգսյանի հարցազրույցից հետո Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ըստ Պողոսյանի՝ «Մարտի 1»-ի գործը վերածվել է շոուի։

«Ես գոհ եմ մարտի 1-ի դատավարությունից շատ, որովհետև Աննա Դանիբեկյանը շատ գեղեցկացավ։ Մարտի մեկի գործը բռնաբարվել է, ուղղակի բռնաբարվել, դարձել ա էժան շոու, ասենք երևի կիսաբաց լուսամուտների որակի մի հատ շոու ծրագիր դարձավ ու սա ամենավատ բանն է, որ սա մենակ մարտի մեկի գործին չի վերաբերվում։ Մարտի մեկը բզկտեցին, կտոր-կտոր արեցին, թիքա-թիքա արեցին, ոնց ասում է ժողովուրդը, շպրտեցին, չկա էլ նման գործ»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ 2026-ին Նիկոլ Փաշինյանն է ընտրվելու, որովհետև դա կոմֆորտի զոնա է բոլորի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել