copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:07 26-11-2025

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Ֆիզկուլտինստիտուտ. կաշառքի գործով դասախոսներ են ձերբակալվել

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Կաշառք վերցնելու պահին դասախոսներ են ձերբակալվել։

Դիմեցինք կոմիտե, որտեղից ի պատասխան՝ հաստատում են. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:

Ձեզ գուցե հետաքրքրի