copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:58 26-11-2025

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Էրբիլի գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող Agro Pack 2025 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից ներկայացված արտադրողներին։

Հայկական տաղավար է այցելել նաև ԻՀ Էրբիլում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորությունը և ընթացակարգերը։

Հանդիպման մասնակիցները շեշտել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հյուպատոսի աջակցությունը և պատրաստակամությունը հայկական արտադրանքը Իրաքի շուկայում առավել ճանաչելի դարձնելու գործում։ Կարևորվել է նաև ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ դա ևս մեկ հնարավորություն է՝ նոր գործընկերներ գտնելու, փոխշահավետ կապեր հաստատելու և հայկական արտադրանքը ներկայացնելու առումով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը