copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 21:47 25-11-2025

Զելենսկին ցանկանում է հանդիպել Թրամփի հետ հնարավորինս շուտ. Axios

Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հնարավոր է՝ նոյեմբերի 27-ին՝ Գոհաբանության օրը, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը վերջնականապես մշակելու համար։

Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։

Պորալը նշում է, որ Թրամփը երեքշաբթի երեկոյան կմեկնի Վաշինգտոն՝ Գոհաբանության օրը նշելու համար, և մինչև կիրակի օրը նախատեսում է մնալ Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում։ Axios-ի փոխանցմամբ՝ Երմակը նշել է, որ տոների ընթացքում հանդիպումը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ։

«Հուսով եմ, որ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ… դա կօգնի նախագահ Թրամփին շարունակել պատերազմը դադարեցնելու իր պատմական առաքելությունը», – պորտալը մեջբերում է Երմակի խոսքերը։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել