copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:49 24-11-2025

Թրամփն ընդունել է ապրիլին Չինաստան այցելելու Սի Ծինփինի հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ապրիլին Չինաստան այցելելու հրավերը:

«Նախագահ Սին ինձ հրավիրեց ապրիլին այցելել Պեկին, և ես ընդունեցի այդ հրավերը»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:

Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել չինացի ղեկավարի հետ:
«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինան, Ռուսաստանը, ֆենտանիլը, սոյան և այլ գյուղատնտեսական ապրանքներ»,- նշել է նա:

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները, իր գնահատմամբ, ամուր են և զարգանում են կառուցողական հունով:

«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ խիստ ամուր են»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կանոնավոր երկկողմ շփումներ պահպանել:

Նախագահը նշել է, որ կարևոր է համարում հաճախակի շփումներ պահպանելը: Նա նաև հիշեցրել է, որ այս հեռախոսազրույցը երեք շաբաթ առաջ Հարավային Կորեայում իրենց հանդիպման շարունակությունն էր, որից հետո, նրա գնահատմամբ, նկատելի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրերի արդիականացման և հստակեցման հարցում:

Թրամփը նաև հայտնել է, որ Սի Ծինփինը մտադիր է պատասխան պետական այց կատարել ԱՄՆ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել