copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:52 24-11-2025

Վանաձորի «Տարոն 4» թաղամաս տանող միակ ճանապարհը փակ է, իսկ այլընտրանքային ճանապարհները գերբեռնված են ու վտանգավոր

Արդեն 2 օր է՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Ղշլաղի» փողոցում, դեպի «Տարոն 4» թաղամաս տանող միակ ճանապարհին աշխատանքներ են կատարվում Վանաձորի համայնքապետարանի կողմից, անցկացվում է ինչ-որ խողովակաշար, ինչի հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդներին առաջարկվել է այլընտրանքային երկու ճանապարհ, սակայն երկուսն էլ գերծանրաբեռնված են և հաճախակի են լինում վթարներ։

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Շինարարները այնպես են աշխատում, կարծես իրենց այս վիճակը դուր է գալիս։ Եղանակային պայմանները լավ են, արևոտ օրեր են ու անհասկանալի է աշխատողների հապաղելը։ Բա եթե անձրևներ լինեին, այդ շրջանցիկ ճանապարհներով ինչպես պետք է երթևեկեինք։ Գոնե մեր համայնքապետարանը մի հայտարարություն աներ, ասեր՝ երբ են վերջացնելու, կամ ինչ գործ են անում։ Անգամ դա մեզ չեն հայտնում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: