Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 24-11-2025

Պետական պարտքը ծախսվել է արտասահմանում հողեր ու առանձնատներ գնելու վրա․ հարցում

Հայաստանի պետական պարտքը 2018-ից ի վեր ոչ թե կրկնապատկվել, այլ ավելացել է 80%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, ըստ որոնց՝ պետական պարտքը կրկնապատկվել է։

«Մեր պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի և պատասխանատու»,- նշել է նախարարը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ 8 միլիարդ պարտքով Հայաստանը զենք է գնել։

«Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ պարտքը արտաքին աճել է, ի՞նչ եք արել։ Չգիտե՞ք ինչ ենք արել։ Լավ, չէինք ուզում, դա էլ ասենք՝ զենք ենք գնել։ Պարտքով ենք զենք գնել։ Այո՛, պարտքով ենք զենք գնել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,– ասել Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորներին հարց ուղղել․ «Ձեզ համար տեսանելի՞ է, թե ինչի վրա է ծախսվել պետական պարտքը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ պետական պարտքը օգտագործվել է անձնական նպատակների համար, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Արտասահմանում հողեր ու առանձնատներ գնելքւ համար։ Զարհումար թն արել, զենք են գնել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է։ «Ոչ։ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում։ Իրան հատուկ ընտրել են, որ գա հատուկ մեր երկիրը քանդի ինքը լրտես ա, միշտ էլ լրտես ա էղել։ Ով որ իրան աջակցում ա իրանք էլ են լրտես»,- նշեց նա։

«Էդ պարտքը օգտագործվել ա իրանց անձնական նպատակների, դրսերում ինչ-որ բաներ գնելու համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում