Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:45 24-11-2025

Ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է․ դա լրացուցիչ լարվածություն է ստեղծում

«Ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, թե ինչու է դա այդպես, սակայն այս հանգամանքը ևս պետք է նշել, քանի որ այն լրացուցիչ ինֆորմացիոն լարվածություն է ստեղծում հակառակ կողմից»,- այս մասին հրավիավիրված ասուլիսում հայտարարել է Բաքու մեկնած հայկական պատվիրակության ներկայացուցիչներից Մելիքսեթյանը։

Նրան խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում նույնպես պարբերաբար առաջանում են խնդրահարույց թեմաներ․ «Այս շփումները հնարավորություն տվեցին հասկանալու, որ 2024 թվականի օգոստոսի 1-ի և 31-ի կանոնակարգերով ձևավորված պայմանավորվածությունները շարունակում են մնալ ուժի մեջ։ Այդ սկզբունքներն ենթադրում են քայլ առ քայլ լուծումներ, իսկ բարդ հարցերը պետք է մնան վերջին փուլերին։ Սակայն թեմաները պարբերաբար «ակտիվանում» են, օրինակ՝ անկլավների շուրջ քննարկումները»։

Գործիչները շեշտում են, որ այդ սկզբունքները մնում են հիմնարար, իսկ տեղեկատվական դաշտի տատանումներն ավելի հաճախ կապված են այլ գործոնների հետ։ Նրանք անդրադարձան նաև տրանսպորտային հաղորդակցությունների թեմային՝ նշելով, որ երկաթուղային հարցերը, մասնավորապես Հարավկովկասյան երկաթուղու կարգավիճակը և դրա կոնցեսիոն բնույթը, Ադրբեջանի համար շարունակում են խնդիր հանդիսանալ։

Քաղհասարակության ներկայացուցիչը առանձնացրեց հումանիտար բլոկը՝ որպես երկու կողմերի համար առանցքային․ «Հայաստանի վերլուծաբանները, լրագրողները, քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև Ադրբեջանում՝ բոլորս ապրում ենք քարոզչական փուչիկի մեջ։ Մենք հակառակ կողմին ընկալում ենք բացառապես քարոզչության միջոցով։ Ես ավելի քան 10 տարի հետաքրքրվում եմ Ադրբեջանով և բավականին լավ պատկերացում ունեմ նրա ներքին կյանքի մասին, բայց այցելությունների ընթացքում զգացի, որ իրականությունը լրատվական դաշտում ներկայացվածից զգալիորեն տարբերվում է։ Սա փոխադարձ գործընթաց է»։

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական հասարակությունն իրեն հաճախ ընկալում է որպես հակամարտության «զոհ», և նույնը՝ հայկական կողմը․ «Մենք չենք պատկերացնում այն վնասը, որ կողմերը պատճառել են միմյանց։ Սա շատ երկար ու բարդ գործընթաց է՝ հասկանալու հակամարտության իրական հետևանքները երկու երկրների համար»։

Մելիքսեթյանը նաև հիշեցրեց, որ պատմականորեն երկու ժողովուրդների հարաբերությունները բազմաշերտ են եղել․ «1918–1920 թթ․ Բաքվի կոտորածների ժամանակ հայերը ունեցել են շուրջ 20 հազար զոհ։ Բայց միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանում եղել են երկու տասնյակ հայ պատգամավորներ՝ հիմնականում ՀՅԴ-ից, ովքեր շարունակել են գործունեությունը մինչև Ադրբեջանի առաջին հանրապետության անկումը։ Նույնը՝ Հայաստանում՝ խորհրդարանում եղել են ադրբեջանցի պատգամավորներ։ Այսինքն՝ շատ ավելի արյունալի և ծանր փուլերում անգամ պահպանվել են քաղաքական ներկայությունն ու երկխոսությունը»։

Ավելացեց, որ այս պատմական համատեքստը ևս կարևոր է հասկանալու ներկա գործընթացների խորքային խնդիրները և խաղաղության մոդելի դժվարությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան