copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:28 23-11-2025

Կաթողիկոսի անունը կրկին չհիշատակվեց. սրբազան կարգի կոպիտ խախտումներ՝ Փաշինյանի համար մատուցվող պատարագին

Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում պատարագի, որը մատուցել է Տեր Երվանդը։

Պատարագի ժամանակ քահանան չի հիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, այնինչ Սուրբ պատարագի ընթացքում Վեհափառի անունը հիշատակվում է երեք անգամ, չհիշատակելը հակականոնական է և ըմբոստության նշան եկեղեցու դեմ:

Ի դեպ, ինչպես կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը, այնպես էլ տեր Թադեն իրենց ձեռամբ մատուցած պատարագի ժամանակ, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը, չեն հիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:

Այսօր Արարատում մատուցվող պատարագին մասնակցում էր նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա գրկախառնվել է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը սրբազան կարգի կոպիտ խախտում է։

Նշենք, որ Գևորգ սրբազանը միակն է եղել, որը դեմ է քվեարկել նախկին Տեր Արամին, ներկայումս Ստեփան Ասատրյան, կարգալույծ անելուն։

Մեր ընթերցողներին հիշեցնենք նաև, որ Oragir.News-ն օրերս այցելել է Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցի՝ Տեր Երվանդ քահանա Բաբայանի հետ հանդիպելու և զրուցելու ակնկալիքով։ Եկեղեցու աշխատակիցներն ու գյուղի հավատացյալ կանանցից որոշները նշել էին, որ Տեր Երվանդին չեն ճանաչում։ Նրանց խոսքով՝ անակնկալ կերպով են իմացել, որ եկեղեցու հովիվն այլ քահանա է լինելու։




Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը