copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:59 23-11-2025

Գողության դեպք՝ Երևանում․ փորձաշրջան անցնող 2 քաղաքացի գողացել են մոտ 6 մլն դրամի նոթբուքներ, համակարգիչ, գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Արա Խ․-ն և հայտնել, որ մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել ոմն Ալլա և Սամվել Ղազարյան անձանց հետ և աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել է նրանց Բաղրամյան պողոտայի 2 շենքի 17 հասցեում գտնվող «Էյ Բի Էմ» ՍՊԸ հարցազրույցի և ինքը նրանց տեղեկացրել է, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն և իրեն տրամադրեն իրենց անձնագրերի պատճեններն ու նրանց է տրամադրել նշված հասցեի մուտքի և շքամուտքի բանալիները,

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ քաղաքացու նոյեմբերի 15-ին ժամը 22։00-ի սահմաններում երբ այցելել է գրասենյակ հայտնաբերել է, որ գողացել են 2 հատ նոթբուք համակարգիչ, 1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպիչ, 4 հատ տպիչի քարտրիջ, իրեն պատկանող 2 ՍՊԸ-ների կնիքներ, նշված ՍՊԸ-ի փաստաթղթերը իր պայուսակով, արժեքավոր իրեր, իսկ իր դարակից 4 մլն 850 հազար դրամ գումար՝ պատճառելով ընդհանուր մոտ 6 մլն դրամի վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ