copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:42 22-11-2025

Բազմաթիվ երկրներ հրաժարվել են զենք վաճառել՝ մտածելով, որ կօգտագործենք ՀՀ տարածքից դուրս. Փաշինյան

Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում։

«Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։

Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։

Եթե ավելի պարզ ասեմ՝ լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն, անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն ավելացնում է անգամներով», - նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը