copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:27 21-11-2025

Նրանց զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց և հաստատակամությունից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին` Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին:

2-ի գործով էլ իշխանությունը դատարկ, որևէ հիմք չունեցող, անողնաշար մեղադրանքներ է ներկայացրել և ազատությունից զրկել:

Երկուսն էլ գիտեն, թե ինչ է պատիվը, արժանապատվությունն ու տղամարդկությունը:
Երկուսն էլ գիտեին, թե իրենց սկզբունքայնությունն ու անզիջում քաղաքական պայքարն իշխանության ինչպիսի հակազդեցության կարող էր հանգեցնել, սակայն չընկրկեցին:

Հիմա երկուսն էլ բանտում են:
Նրանց կարող էին զրկել ու զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց, որդեգրած նպատակներից և հաստատակամությունից:

Ազատությո՛ւն Արթուրին, Դավիթին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ